Goal.com-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» հետաքրքրված է «Բավարիա Մյունխենի» հարձակվող Լուիս Դիասի տրանսֆերով և պատրաստում է զգալի առաջարկ կոլումբիացու համար։
Ակումբը մտադիր է նախ համաձայնության գալ հենց ֆուտբոլիստի հետ՝ առաջարկելով նրան տարեկան մոտ 25 միլիոն եվրո աշխատավարձ։
Դրանից հետո «Ալ-Հիլալը» կսկսի բանակցություններ «Բավարիայի» հետ։ Տրանսֆերի արժեքը, ենթադրաբար, կկազմի 100-ից 130 միլիոն եվրո։
Եթե գործարքը հաջողվի, Դիասը կդառնա Սաուդյան Արաբիայի լիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։ Ներկայիս ռեկորդը պատկանում է բրազիլացի Նեյմարին, ում տրանսֆերի համար «Ալ-Հիլալը» 2023 թվականին ՊՍԺ-ին վճարել է մոտ 90 միլիոն եվրո։



























































