ՊՍԺ-ն կարող է պայմանագիր կնքել «Չելսիի» գաբոնցի հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի հետ։ Ինչպես հայտնում է Footmercato-ն, փարիզցիներն արդեն բանակցություններ են սկսել լոնդոնյան ակումբի հետ։ Նշվում է, որ լոնդոնյան ակումբը չի բացառում ֆուտբոլիստին վաճառելու տարբերակը։
ՊՍԺ-ին չհաջողվեց այս ամռանը բարձրակարգ հարձակվող ձեռք բերել թիմի համար, չնայած բոլոր փորձերին: Ուստի, ի դեմս Օբամեյանգի, փարիզյան ակումբը հույս ունի փակել դիրքը՝ հարձակման գծում մրցակցություն ունենալու համար։ Բացի այդ, գաբոնցու հետաքրքրությունը Ֆրանսիայի նկատմամբ կարող է պայմանավորված լինել գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի հետ ծանոթությամբ,լավ հարաբերություններով։ Մասնագետը Օբամեյանգի հետ աշխատել է «Սենտ Էտյենում» 2011-ից 2013 թվականներին:
Օբամեյանգը «Չելսիին» է միացել սեպտեմբերի սկզբին՝ տեղափոխվելով «Բարսելոնայից» մոտ 20 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում հարձակվողը 4 հանդիպում է անցկացրել «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում և խփել 2 գոլ: