«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի վիճակի և թիմում նրա դերի մասին։
«Դե Յոնգը 100%-ով պատրաստ է և նա անփոխարինելի է. Նա շատ բան է տալիս Բարսելոնային, ագահ չէ, անընդհատ օգնում է գործընկերներին, դինամիկ է։ Ֆրենկին կարող է գործել տարբեր դիրքերում, եւ դա երաշխիք է, որ նա խաղալու է մեկնարկային կազմում»,- ասել է Չավին։