Լուիս Սուարեսը խոսել է Լեո Մեսսիի մասին։
Հարձակվողները «Բարսելոնայում» միասին խաղացել են 2014 թվականից։ 2020 թվականի օգոստոսին Սուարեսը տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո», իսկ Մեսսին՝ 2021 թվականին համալրել է ՊՍԺ-ի կազմը։ 2020 թվականին արգենտինացին ցանկություն էր հայտնել հեռանալ կատալոնական ակումբից, բայց տրանսֆերը չէր կայացել։
«Ես վիրավորված էի, մենք տառապում էինք «Բավարիայից» կրած պարտության և Չեմպիոնների լիգայից դուրս մնալու պատճառով։ Ամեն ինչ շատ դժվար էր և ցավոտ, առաջին հերթին այն բանի համար, թե ինչպես էր ամեն ինչ ընթանում։
Ինձ ցավ էր պատճառում ակումբի վերաբերմունքը։ Ես առանձին էի մարզվում։
Հաղորդվում էր նաև, որ նրանք ցանկանում են հեռացնել Լեոյին։ Մենք ոչինչ չէինք կարող անել դրա դեմ, ակումբում խառնաշփոթ էր: «Բարսելոնայում» անցկացրած բոլոր տարիներին մեկ մրցաշրջանում նվազագույնը 25 գոլ եմ խփել։ Ցավալի էր այդպիսի վերաբերմունքի արժանանալը։
Լեոն շատ էր տանջվում։ Ես երբեք չեմ տեսել, որ Մեսսին լաց լինի, ինչպես այդ ընթացքում։
Հետո, բարեբախտաբար, ես երջանիկ էի «Ատլետիկոյում», — ասել է «Նասիոնալի»-ի հարձակվողը Star+-ին տված հարցազրույցում: