«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է այն մասին, թե ինչ բացասական կողմեր ունի Սուպերլիգա ստեղծելու գաղափարը/
«Կարծում եմ՝ եթե մեծ ակումբներն անընդհատ խաղան միմյանց դեմ, հոգնեցուցիչ կլինի։ Ես ինքս էլ հոգնել եմ դրանից։ Բոլոր նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլ, ի վերջո կհոգնեն այդ ամենից։ Շատ ավելի գեղեցիկ և հետաքրքիր է, երբ փոքր թիմը հաղթում է մեծ ակումբին։ Հիշեք Եվրոպայի առաջնությունը, որում հաղթեց Հունաստանի հավաքականը․ դա շատ գեղեցիկ էր։ Կամ էլ երբ «Լեսթերը» դարձավ Անգլիայի չեմպիոն․ սա շատ առանձնահատուկ էր, հենց սա է ֆուտբոլը։
Ես մտածում եմ Սուպերլիգայի մասին, որը կդառնա Չեմպիոնների լիգայի բարելավված տարբերակը։ Նոր երկրպագուների հետ այն, անկասկած, շատ գրավիր մրցաշար կդառնա աշխարհում։ Բայց միևնույն-ժամանակ պետք է կարողանանք ազգային առաջնությունները ևս աչքաթող չանել»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում ODSC-ն։