Ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին կարծիք է հայտնել, որ տարվա արդյունքներով «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդը «Ռեալի» կիսապաշտպան Կարիմ Բենզեման է․
«Կարիմն անհավանական մրցաշրջան է անցկացրել։ Նրա կարիերան հիացնում է։ Այն, ինչին նա կարողացել է հասնել «Լիոնում» կամ «Ռեալում», ֆանտաստիկ է։ Եթե Կարիմը ստանա «Ոսկե գնդակը», միանգամայն արժանի կլինի։ Հուսով եմ՝ նա կկարողանա հիանալի հանդես գալ նաև աշխարհի առաջնությունում։ Նրա համար տիտղոսն արդարացված կլինի»,- Մատյուիդիի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
«Ոսկե գնդակ-2022»-ի պարգևատրման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 17-ին Փարիզում։
























































