Ուրուգվայական «Նասյոնալի» հարձակվող Լուիս Սուարեսը, որն ավելի վաղ հանդես էր գալիս «Բարսելոնայում», խոսել է կատալոնական ակումբի նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի հետ ընկերության մասին, որը հիմա ներկայացնում է ՊՍԺ-ն։
«Մեսսին ու Նեյմարն ինձ հնարավորություն է տվել հաղթելու «Ոսկե խաղակոշիկը»։ Լիոնելը թույլ տվեց ինձ իրացնել 11-մետրանոցը, որ ես հաղթեմ մրցանակը, կամ, օրինակ, երկուսն էլ մոտեցել էին դարպասին, որ տեսնեն՝ ես որտեղ եմ, ու ուր եմ շարժվում։ Ոչ ոք իրեն մյուսից բարձր չի դասել»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում ESPN AR-ը։