«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակի մասին։
Բենզեմայի մասին
«Նա մեկ ամսվա դադարից հետո անընդմեջ երկու խաղի մասնակցեց ու մի փոքր ծանրաբեռնված է։ Բացառված չէ, որ վաղը նա կխաղա։
Կարծում եմ, որ վնասվածքը մի քիչ կանգնեցրեց Կարիմին, բայց ինձ համար ամեն ինչ սովորական է»։
Կուրտուայի մասին
«Պետք է մտածել՝ արժե նրան տանել Վարշավա («Շախտյորի» հետ խաղին)։ Բայց, կարծում եմ, կլասիկոյին կմասնակցի»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Ավելի վաղ «Ռեալի» դարպասապահի մոտ մեջքի հետ կապված խնդիրներ էին առաջացել, որի պատճառով նա բաց է թողել թիմի վերջին երկու խաղը։
«Ռեալը» և «Բարսան» կհանդիպեն հոկտեմբերի 16-ին։