«Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ ոչ ոք չի կարող համեմատվել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։ Այսպես իսպանացին պատասխանել է Մեսսիին և Հոլանդին համեմատելու մասին խնդրանքին։
«Ոչ ոք չի համեմատվի Լեո Մեսսիի հետ։ Որքան «նոր Մեսսի» է եղել, 10-15, բայց նրանք բոլորը ձախողել են։
Բոլոր հարցերը Հոլանդի մասին են, բայց թիմի տղաները հիանալի են ընդունում դա։ Օրինակ, Կևին դե Բրյույնեն բացառիկ մարդ է, և ուրախ է, որ Էրլինգն այստեղ է։ Եվ դա «Սիթիի» բոլոր խաղացողներին է վերաբերում»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։