Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին:
«Սերուցքայինները» մտադիր են այս գործարքը կատարել 2024 թվականի ամռանը։
Ավելի վաղ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել էր, որ նորվեգացու պայմանագրում կետ չկա մադրիդյան ակումբ տեղափոխվելու մասին, և ինքը՝ խաղացողը, ուրախ է խաղալ Անգլիայում։
Այնուամենայնիվ, Մադրիդի «Ռեալը» տեղեկություն ունի, որ 2 տարի անց Հոլանդին կկարողանա գնել 180 միլիոն եվրոյով։ Այդ ժամանակ կլրանա հարձակվող Կարիմ Բենզեմայի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։
«Սերուցքայինները» ցանկանում են նորվեգացուն համոզել, որ Իսպանիայի մայրաքաղաքում կյանքն ու աշխատանքը շատ ավելի գրավիչ է, քան Մանչեսթերում։