Մադրիդի «Ռեալը» հրապարակել է թիմի հայտացուցակը «Խետաֆեի» դեմ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպմանը։
Մադրիդցիների հայտացուցակում չի ընդգրկվել հարձակվող Կարիմ Բենզեման։ 34-ամյա ֆրանսիացին վնասվածքի պատճառով բաց է թողել սեպտեմբերին երեք հանդիպում, սակայն հոկտեմբերին բոլոր երկու հանդիպումներն էլ անցկացրել է «Օսասունայի» ու «Շախտյորի» հետ։
Այս մրցաշրջանում Բենզեման բոլոր մրցաշարերում անցկացրել է 8 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
«Խետաֆե» — «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին։