Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին իրեն երջանիկ մարդ է անվանել.
«Ես նորմալ մարդ եմ, ինչպես բոլորը, չնայած երբեմն մարդիկ ամեն ինչ այլ կերպ են պատկերացնում։ Ես մեծացել եմ համեստ, մայրս և հայրս իմ մեջ արժեքներ են սերմանել։ Սա ամրապնդվել է «Բարսելոնայում», որը շատ ուժեղ արժեքներ ունեցող ակումբ է: Ես միշտ մեծացել եմ այս փիլիսոփայությամբ:
Ես քիչ իրական ընկերներ ունեմ: Ես միշտ ապաստան եմ փնտրել իմ ընտանիքում։ Ես ինձ երջանիկ եմ զգում իմ սիրելիների կողքին, ինձ ավելին պետք չէ։
Մեսսի լինել՝ նշանակում է ինչ-որ բան կորցնել. ես կարոտում եմ սովորական կյանքը, երեխաներս տառապում են, քանի որ մենք մեզ շատ բաներից ենք զրկում։ Հիանալի կլինի, եթե կարողանայի թոշակի անցնել, ընտանիքի հետ աննկատ մնալ: Երբ մեզ հաջողվում է, գնում ենք ընտանեկան զբոսանքի։
Ես շատ երջանիկ մարդ եմ։ Փառք Աստծո, ինձ բախտ է վիճակվել անել այն, ինչի մասին երազել եմ մանկուց։ Ես հիանալի ընտանիք և ընկերներ ունեմ, սա ամենակարևորն է»,- մեջբերում է Մեսսիին ESPN-ը։