Կատալոնական «Բարսելոնան» առանձնացրել է առաջնահերթ տրանսֆերային նպատակը՝ ուժեղացնելու թիմի պաշտպանական գիծը։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, կատալոնացիները փոխարինող են գտել Ժերար Պիկեին, ով, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամառ կլքի «Կամպ Նոուն»:
Իսպանացուն թիմում կարող է փոխարինել սլովակ պաշտպան Միլան Շկրինյարը, ով ներկայումս հանդես է գալիս Ա Սերիայում՝ Միլանի «Ինտերի» կազմում։ Կատալոնական ակումբը արդեն սկսել է տրանսֆերային բանակցությունները 27-ամյա խաղացողի գործակալի հետ։
«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել սլովակ ֆուտբոլիստին հաջորդ ամառ, երբ ավարտվի նրա պայմանագիրը «ներաձուրիների» հետ: