34-ամյա ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կմնա Մադրիդի «Ռեալում» ևս մեկ տարի, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ինչպես հայտնի է դարձել լրագրողին, կողմերը բանակցություններ են վարել, իսկ փորձառու գոլահարը համաձայնել է «արքայական» ակումբի ղեկավարության առաջարկին։ Թիմի մարզիչ Կարլո Անչելոտին երկու ձեռքով աջակցում է այս որոշմանը։
Կարիմի նոր աշխատանքային պայմանագիրն իսպանական գրանդի հետ նախատեսված կլինի մինչև 2024 թվականի կեսերը:
Ֆրանսիացի հարձակվողը Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականից։ Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022/2023 մրցաշրջանի ավարտին։ Ընթացիկ մրցաշրջանում Կարիմը հինգ հանդիպում է անցկացրել Լա Լիգայում՝ դառնալով երեք գոլի հեղինակ: