Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Ջուդ Բելինգհեմով։ Այս մասին հայտնում է իսպանական մամուլը։
Մադրիդյան ակումբը պատրաստվում է հաջորդ տարի պայմանագիր կնքել Բելինգհեմի հետ:
Բելինգհեմը, ամենայն հավանականությամբ, կլքի Դորտմունդի «Բորուսիան» 2022/2023 մրցաշրջանի ավարտից հետո, սակայն Մադրիդի «Ռեալին» շատ լուրջ մրցակցություն է սպասվում՝ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Լիվերպուլը»։