Խորխե Սամպաոլին գլխավորեց «Սևիլյան»: Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել: Այս մասին հայտնում է ակումբի կայքը:
Նա այսօր առաջին մարզումը կանցկացնի թիմի հետ:
Սամպաոլին անդալուզյան թիմի ղեկը ստանձնեց երկրորդ անգամ. նա այստեղ աշխատել էր 2016/17 մրցաշրջանում:
Նա «Սևիլյայում» փոխարինեց Խուլեն Լոպետեգիին: Նրա վերջին թիմը «Մարսելն» էր: