«Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը լրացուցիչ բուժզննում է անցել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստի մոտ ազդրի երկգլխանի մկանի վնասվածք է ախտորոշվել: Նրա վերականգնման ժամկետները դեռևս չեն հաղորդվում:
Սեբալյոսը վնասվածք է ստացել «Օսասունայի» դեմ օրերս կայացած խաղում (1-1): Հանդիպման ընթացքում ֆուտբոլիստը փոխարինվել է 53-րդ րոպեին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սեբալյոսը կարող է ավելի քան մեկ ամիս բաց թողնել: Եթե 4-5 շաբաթվա բացակայությունը հաստատվի, ապա ֆուտբոլիստը շարք կվերադառնա դեկտեմբերին, երբ Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ավարտից հետո կվերսկսվի իսպանական Լա Լիգան: