Մադրիդի «Ռեալը» ուշադիր հետևում է «Բենֆիկայի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Սիլվայի ելույթներին:
Այդ մասին գրում է իսպանական AS-ը։
Նշենք, որ Անտոնիոն ընդամենը 18 տարեկան է։ Նա «Բենֆիկայի» սան է։ Չնայած իր երիտասարդ տարիքին, Անտոնիոն այս մրցաշրջանում «Արծիվների» հիմնական կազմի խաղացող է: Երեկ նա օգնեց լիսաբոնյան թիմին միավորներ խլել ՊՍԺ-ից Չեմպիոնների լիգայում։
Սիլվային հայրենիքում մեծ ապագա են կանխատեսում. նրան համարում են նույնիսկ ավելի տաղանդավոր, քան Ռուբեն Դիաշը։