Չեմպիոնների լիգայի «Միլանի» դեմ խաղից հետո «Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել է Ռաֆայել Լեաուի մասին.
«Լեաուն անհավանական խաղացող է, նա իսկապես տպավորիչ է: Նա շատ արագ է, հզոր, կարողանում է ցանկացած պահի փոխել իրավիճակը խաղադաշտում։ Այլևս ոչինչ չկա ասելու, բացի նրանից, որ նա անհավանական է»,- Օբամեյանգին մեջբերում է Tutto Mercato Web-ը:
Հիշեցնենք, որ Ռաֆայել Լեաուն գտնվում է բազմաթիվ եվրոպական ակումբների դիտակետում, այդ թվում՝ «Չելսիի»: Միաժամանակ «Միլանը» ակնկալում է որքան հնարավոր է շուտ երկարաձգել պայմանագիրը պորտուգալացի հարձակվողի հետ։
Հիշեցնենք, որ երեկ «Չելսին» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Միլանին»: