Հարձակվող Կարիմ Բենզեմայի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավտոմատ կերպով կարող է երկարաձգվել, եթե ֆրանսիացին արժանանա «Ոսկե գնդակին», հայտնում է Relevo-ն:
34-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Անցած մրցաշրջանում Բենզեման Իսպանիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն էր, ինչպես նաև օգնեց «Ռեալին» նվաճել երկու գավաթները:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը կստանա 2022 թվականի «Ոսկե գնդակը»։ Հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 17-ին։