Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը խոսել է Չեմպիոնների լիգայում «Մաքաբիի» նկատմամբ տարած հաղթանակի (3:1) մասին: Այս խաղում սերբ ֆուտբոլիստը դարձել էր գոլի հեղինակ։
«Մենք ճիշտ էինք տրամադրվել հանդիպմանը: Ուրախ եմ, որ հաղթեցինք, բայց ես կարող էի ավելի շատ գոլեր խփել: Հաճելի է խաղալ Դի Մարիայի հետ, դա մեծ պատիվ է: Մենք բոլորս սովորում ենք նրանից»,- Վլահովիչի խոսքն է մեջբերել juvenews.eu-ն։
Հոկտեմբերի 11-ին Յուվենտուսը կրկին կխաղա «Մաքաբիի» հետ՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում։