«Մարսելի» նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին շուտով կգլխավորի «Սևիլիան», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբի ղեկավարության և մարզչի միջև բանակցությունները տևել են մոտ մեկ ամիս։ Արգենտինացու հետ պայմանագիրը նախատեսված կլինի երկու մրցաշրջանով։
Սամպաոլին արդեն աշխատել է «Սևիլիայում»՝ 2016-ից 2017 թվականներին: Նրա վերջին ակումբը եղել է ֆրանսիական «Մարսելը», որտեղից նա հեռացել է ամռանը։
Ավելի վաղ «Սևիլիան» հայտարարել էր, որ գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ 56-ամյա իսպանացին թիմը մարզում էր 2019 թվականի հուլիսից։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Սևիլիան» 7 խաղում վաստակել է 5 միավոր և Լա Լիգայում 16-րդ տեղում է։