«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Շախտյորի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2-1).
«Լինում են օրեր, երբ գնդակը չի ցանկանում հայտնվել դարպասում, մենք խաղում էինք այնպես, որ կարող էինք 7-1 հաշվով հաղթանակ տանել, բայց արդյունքում մենք 3 միավոր վաստակեցինք, և դա արժանի հաղթանակ էր: Ահա այդքանը:
Մենք լավ առաջին կես անցկացրինք, լավ խաղ էր, շատ էինք պրեսինգի դիմում: Մենք պետք է ավելի շատ գոլ խփեինք:
Անչելոտին զայրացել էր «Շախտյորի» գոլից հետո: Ի՞նչ էր ասում. ասում էր, որ պետք է շարունակենք խաղալ, ինչպես առաջ, քանի որ հաշիվը 2-1 է, և տարբերությունն ընդամենը մեկ գոլ է: Վերջիվերջո, դժվար է հավատալ, որ մենք ընդամենը 2:1 հաշվով հաղթեցինք, բայց լինում են նաև այսպիսի օրեր»,- Կրոսի խոսքերն փոխանցում AS-ը: