Անխել Դի Մարիան շրջանցել է Լեո Մեսսիին Չեմպիոնների լիգայում գոլային փոխանցումների քանակով։
«Յուվենտուսի» կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Մաքաբիի» հետ խաղում (3:1) 3 գոլային փոխանցում է կատարել։
Անխելն այժմ ունի 38 գոլային փոխանցում այս մրցաշարում: Չեմպիոնների լիգայի պատմության մեջ այս ցուցանիշով Դի Մարիան զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով Կրիշտիանու Ռոնալդուին։ Վերջինս կատարել է 42 գոլային փոխանցում։
Մեսսին 37 գոլային փոխանցումով նահանջել է 3-րդ հորիզոնական: Նեյմարը չորրորդն է՝ 32 գոլային փոխանցումով։
























































