Լեո Մեսսին դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան։
Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստը տեղյակ է, որ ՊՍԺ-ն ցանկանում է պահել իրեն, իսկ «Բարսելոնան»՝ վերադարձնել։
Մեսսին դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել կողմերից։
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Մեսսին խփել է 5 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։