Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը վնասվածք է ստացել և շարքից դուրս է մնացել 4-5 շաբաթով:
Ինչպես հայտնում է Marca-ն, ֆուտբոլիստի մոտ մկանի պատռվածք է հայտնաբերվել, որը նա ստացել էր անցած շաբաթավերջին «Օսասունայի» դեմ խաղի ժամանակ:
Հանդիպման ընթացքում ֆուտբոլիստը փոխարինվել է 53-րդ րոպեին մկանային անհարմարության պատճառով։
Վաղը ակումբը լրացուցիչ թեստեր կանցկացնի՝ պարզելու վնասվածքի լրջությունը։