«Բարսելոնայի» ևս մեկ ֆուտբոլիստ վնասվածք է ստացել։ Ակումբը հայտնել է, որ թիմի կիսապաշտօան Ֆրանկ Կեսյեն աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել։
Ֆուտբոլիստը երեկ՝ հոկտեմբերի 4-ին, փոխարինման էր մտել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Ինտերի» հետ խաղի 83-րդ րոպեին։
Կատալոնական ակումբը չի հայտնել, թե որքան կպահանջվի ֆուտբոլիստի ապաքինման համար։ 25-ամյա կիսապաշտպան բաց կթողնի «Սելտայի» հետ առաջիկա խաղը։