«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Կրիստենսենը չի օգնի իր թիմին «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի տնային խաղում, ինչպես նաև բաց կթողնի «Ռեալի» հետ խաղը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Կրիստենսենը խ «Ինտերի» հետ արտագնա խաղում փոխարինվեց 58-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում «Բարսան» հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում:
Խմբային փուլի երեք տուրից հետո «Բլաուգրանասն» ունի ընդամենը երեք միավոր։