«Ատլետիկոյի» ավագ Կոկեն մեկնաբանել է «Բրյուգեից» կրած պարտություը.
«Մենք խաղացինք մրցակցի դեմ, ով լավ է հանդես գալիս Չեմպիոնների լիգայում։ Ակումբ «Բրյուգեն համառություն ցուցաբերեց դրվագներում, որոնք հանգեցրին խփած գոլերի: Սա հավասարազոր խումբ է: Պետք է համբերել, քանի որ հենց այնպես ոչինչ չենք ստանա»,-ասել է Ատլետիկոյի ավագը։
ՉԼ խմբային փուլի 3-րդ տուրից հետո «Բրյուգեն» 9 միավորով խմբի առաջատարն է: «Պորտոն», «Բայերն» ու «Ատլետիկոն» ունեն 3-ական միավոր:























































