Մադրիդի «Ռեալը» գոհ է հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղից և պատրաստվում է շարունակել համագործակցությունը նրա հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հաղոդրվում է, որ կողմերը մոտ են պայմանագիրը մինչև 2024 թվականի ամառ երկարաձգելուն։
Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի ավարտին։
Բենզեման «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականից։























































