Հարձակվող Կարիմ Բենզեման Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմում դուրս կգա խաադաշտ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Շախտյորի» դեմ խաղում: Այս մասին հայտնում է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
«Բենզեման թիմի մեկնարկային կազմում կլինի: Նա արդեն լավ մարզավիճակ է հավաքել: Այո, Կարիմը գոլ չի խփել վերջին խաղերում, բայց ես մարզումների ժամանակ տեսել եմ նրա աշխատանքը: Տեսնենք՝ նա ինչպես իրեն կդրսևորի առաջիկա խաղում»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:
«Ռեալի» խաղը «Շախտյորի» դեմ կկայանա այսօր՝ հոկտեմբերի 5-ին: Հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին:























































