Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն արձագանքել է «Բրյուգեից» կրած պարտությանը (0:2)։
Չեմպիոնների լիգայում մադրիդցիները խմբում երեք խաղերից երկուսում պարտություն են կրել ու վերջին տեղում են։ Միաժամանակ նրանք ունեն երեք միավոր՝ ինչպես «Պորտուն» ու «Բայերը»:
«Մենք լավ խաղացինք, առաջին խաղակեսում վերահսկեցինք իրավիճակը և գործեցինք այնպես, ինչպես ցանկանում էինք: Մենք 2 կամ 3 գոլային պահ ունեինք։ Իսկ մրցակիցն օգտվեց գոլ խփելու իր առաջին հնարավորությունից։
Երկրորդ խաղակեսի սկզբում Օբլակը կարևոր սեյվ կատարեց, իսկ հետո գլխավոր հերոս դարձավ «Բրյուգեի» դարպասապահը։ Շատ լավ բաներ տեսա այս խաղում, անհանգստանալու կարիք չկա, առջևում դեռ շատ հանդիպումներ կան։ Մեր խաղում լավ կողմեր կան։
Մենք շատ հնարավորություններ ենք ստեղծում, շարունակում ենք առաջ շարժվել։Մենք չպետք է հանձնվենք, մենք շատ լավ կողմեր ունենք մեր խաղում, բայց կան նաև բավականաչափ կողմեր, որը պետք է շտկել»,- ասել է Սիմեոնեն Movistar-ին:























































