Ֆրանսիացի փորձառու հարձակվող Օլիվյե Ժիրուն, ով ակումբային մակարդակով հանդես է գալիս «Միլանի» կազմում, կիսվել է 2022 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունների մասին իր կարծիքով։
«Որքա՞ն են իմ շանսերը: Դեռ հստակ չեմ կարող ասել։ Բայց ես ամեն ինչ արեցի, որպեսզի հասնեմ Աշխարհի առաջնությանը: Իհարկե, ես շատ եմ ցանկանում խաղալ Աշխարհի առաջնությունում և գերազանցել Թիերի Անրիին՝ ազգային հավաքականում գոլերի քանակով։
Սակայն գլխավոր նպատակը Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանելն է։ Եթե ես գերազանցեմ Անրիի ռեկորդը, դա լավ բոնուս կլինի»,- մեջբերում է Օլիվյեին Lequipe-ը։
Աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Քաթարում այս տարվա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։
























































