Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Բարսելոնային»:
Միլանյան թիմի միակ գոլը խփեց Չալհանօղլուն:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց:
Այս տուրից հետո խմբի աղյուսակը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է Մյունխենի «Բավարիան»:
«Ինտերը» ունի 6, «Բարսելոնան»՝ 3 միավոր: