«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Անգլիայի առաջնություն։ Ինչպես գրում է Jeunes Footeux-ը՝ ֆուտբոլիստին իր շարքերում ուզում է տեսնել «Տոտենհեմը»։
Նշենք, որ լոնդոնցիները գերմանացուն դիտարկում են որպես Ուգո Լյորիսին փոխարինողի։ Դեկտեմբերին դարպասապահը կդառնա 36 տարեկան։
30-ամյա տեր Շտեգենը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2014-ի ամառվանից։ Նա այս մրցաշրջանում մասնակցել է 9 խաղի, բաց թողել 4 գոլ ու 6 խաղում դարպասը պահել անառիկ։