«Էլչեն» իր պաշտոնական կայքում հայտարարել է գլխավոր մարզիչ Ֆրանսիսկո Ռոդրիգեսին պաշտոնանկ անելու մասին։
Ռոդրիգեսի գլխավորած «Էլչեն» 5 անընդմեջ պարտություն կրեց։ Այս հատվածում գոլերի տարբերությունը 2:14 էր:
Իսպանական ակումբն ընդամենը 1 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։
44-ամյա խաղացողը «Էլչեի» ղեկը ստանձնել է նախորդ տարվա նոյեմբերին: