Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է թիմում իր դերի մասին։
«Այսօր ես այն չեմ, ինչ մի քանի տարի առաջ էի։ Հիմա ինձ համարում եմ Մադրիդի «Ռեալի» կարևոր խաղացող. ես կարող եմ օգնել թիմին թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում։
Շուտով կայանալու է Աշխարհի առաջնությունը, և ես շատ եմ ցանկանում հաղթել այս մրցաշարում։ Կցանկանայի նման նվեր նվիրել իմ երկրին»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Marca-ն։
2022/2023 մրցաշրջանում Վալվերդեն «արքայական» ակումբի կազմում մասնակցել է ինը հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։