«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբ հավանական վերադարձի մասին։
«Ես նրան հաջողություններ եմ մաղթում, նա իմ ընկերն է։ Բայց հիմա լավագույն ժամանակը չէ դա քննարկելու համար։ Եվ այսպիսի խոսակցություններով մենք նրան արջի ծառայություն ենք մատուցում։ Թող վայելի ժամանակը Փարիզում, իսկ հետո կտեսնենք»,- Չավիի խոսքերն է փոխանցում BarcaUniversal-ը։
Ավելի վաղ «Բարսելոնայի» տնտեսական հարցերով փոխնախագահն ասել էր, որ կարծում է՝ Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ կատալոնական ակումբ։