«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Տարբերությունը, գուցե, այնտեղ է, որ Էրլինգին իր բարձր արդյունավետության համար պետք են իր բոլոր թիմակիցները։ Դա անհավանական է։ Մեսսին ամեն ինչ ինքնուրույն անելու ունակություն ունի»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում beiN Sports-Ը։
Հիշեցնենք՝ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» խաղացող է դարձել այս ամառ։