Մեկնարկեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը։
Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել էր ՊՍԺ-ին։ Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ կեսում։
69-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Էրլինգ Հոլանդը։ 75-րդ րոպեին Նեյմարը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Երկու րոպե անց Հոլանդը դուբլ ձևակերպեց՝ խփելով իր 10-րդ գոլը լիգայի գործող խաղարկությունում։
«Բորուսիան» հաղթեց 2-1 հաշվով։