Ռոբերտ Լևանդովսկին պատմել է, որ «Բարսելոնայից» ոչ մեկի հետ չի խորհրդակցել այս ակումբ տեղափոխվելու հետ կապված։ Լեհ ֆուտբոլիստը կատալոնական ակումբ տեղափոխվեց «Բավարիայից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Մինչ տեղափոխությունս, ես «Բարսելոնայից» ոչ մեկի հետ չեմ խոսել տրանսֆերի մասին։ Ինքսհասկանում էի՝ ինչ ակումբ եմ գնում։
Չէի մտածում այն մասին, թե ինչ է եղել «Բարսելոնայում», այլ այն մասին, թե ինչ է լինելու։ «Բարսայի» հետ բարձունքին վերադառնալը հիանալի մարտահրավեր է»,-ասել է լեհ ֆուտբոլիստը Kanal Sportpwy-ի հետ զրույցում։