ՊՍԺ-հարձակվող Նեյմարը չի կարողացել մասնակցել Բրազիլիայի նախագահի ընտրություններին։
Քվեարկությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին։ Ամենաշատ ձայները հավաքել էեն Լուիս Ինասիու դա Սիլվան՝ 48,4% և գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուն՝ 43,2%։ Նրանք կմասնակցեն ընտրությունների երկրորդ փուլին, որը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Նեյմարն աջակցում էր Բոլսոնարուին՝ պարելով նրա նախընտրական արշավի երաժշտության ներքո։
Սակայն քվեարկությանը ֆուտբոլիստը չի մասնակցել։ Այս մասին հաղորդում է El Mundo-ն։ ՊՍԺ-ի հարձակվողը պետք է Փարիզում «ընտրողի կարգավիճակ» ստանար, բայց նա այդպես էլ չի հավաքել Բրազիլիայից Եվրոպա տեղափոխվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ տեղափոխության պահից (նա «Սանթոսից» «Բարսելոնա» էր տեղափոխվել 2013 թվականին)։ Այս կերպ, խաղացողը կարող է քվեարկել միայն Սան-Պաուլու նահանգի ընտրատեղամասում։