Իսպանացի մասնագետ Խուլեն Լոպետեգին մոտ ժամանակներս կհեռացվի «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ անբավարար արդյունքների համար: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Աղբյուրի փոխանցմամբ, անդալուզյան ակումբում արդեն փոխարինող են փնտրում 56-ամյա մարզչի համար:
Լոպետեգին 2019 թվականի ամռանն է գլխավորել «Սևիլիան»:
Ընթացիկ մրցաշրջանում նրա գլխավորությամբ թիմն Իսպանիայի առաջնությունում անհաջող է մեկնարկել՝ 7 տուրում վաստակելով ընդամենը 5 միավոր: