Լիոնել Մեսսին կարող է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ. արգենտինացին դեմ չէ փարիզյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը։ Նախորդ մրցաշրջանի համեմատ Լեոն այս տարի շատ ավելի երջանիկ է փարիզյան ակումբում, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն՝ մեջբերելով Le Parisien-ին։
Ըստ ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրիների՝ Մեսսին դեռ առաջարկներ չի ստացել ո՛չ ՊՍԺ-ից, ո՛չ այլ ակումբներից։
35-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը փարիզեցիների հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» ևս դեմ չէ Մեսսիի վերադարձին կատալոնական ակումբ։
Լիգա 1-ի այս մրցաշրջանում անցկացրած 9 խաղում Մեսսին խփել է 5 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում։