«Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենին մեկնբանել է Պոլ Պոգբայի հետ համեմատությունները: Ֆուտբոլիստը ցանկանում է սեփական կարիերան ստեղծել՝ առանց զուգահեռ համեմատությունների: Ընդ որում, Տչուամենին կոնֆլիկտ չունի Պոգբայի հետ.
«Նոր Պոգբա՞. ես նոր Պոգբան չեմ: Ես Օրելյեն Տչուամենին եմ, փորձում եմ գրել սեփական պատմությունս: Պոգբան այն խաղացողն է, որին ես շատ եմ հետևել:
Մենք գործում ենք միևնույն դիրքում, բայց Պոգբան միակն է: Ես փորձում եմ իմ ներդրումն ունենալ Ֆրանսիայի հավաքականում: Ամեն օր մտածում եմ աշխարհի առաջնության մասին»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Telefoot-ը: