Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմային մասին Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղից հետո: Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով.
«Սա նրա լավագույն խաղը չէր, բայց դա կարելի էր սպասել այն բանից հետո, ինչ նա բաց թողեց վերջին մի քանի խաղերը: Նա քրտնաջան մարզվում էր, բայց, ամենայն հավանականությամբ, բավականաչափ սուր չէր: Նա առաջիկա խաղերում պետք է ավելի շատ աշխատի: Բենզեման նախորդ մրցաշրջանում երկու կարևոր 11-մետրանոց իրացրեց: Նա թիմի լավագույն 11-մետրանոց իրացնողն է, և նա կշարունակի դրանք իրացնել»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
«Ռեալը» 19 միավոր է վաստակել և մնացել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: «Օսասունան» 7-րդ տեղում է՝ 13 միավորով: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնան»՝ 19 միավորով: