Անհայտ աղջիկը, որն ավելի վաղ 100 հազար եվրո էր պահանջել «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելիից, ֆուտբոլիստին մեղադրել է բռնաբարության մասին: Այս մասին հայտնում է Gazzetta.it-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բալոտելին աղջկա հետ հանդիպել է, երբ վերջինս դեռ 17 տարեկան է եղել: Ընդ որում, աղջիկը ֆուտբոլիստին հավաստիացրել է, որ արդեն չափահաս է: Երբ նրանց միջև սեռական հարաբերություն է եղել, աղջիկը Բալոտելիին բացահայտել է իր իրական տարիքն ու 100 հազար եվրո պահանջել լռության համար: Քանի որ հարձակվողը հրաժարվել է վճարել, աղջիկը նրան բռնաբարության մեջ է մեղադրել: Հայցը ներկայացվել է երկու տարի առաջ, երբ Բալոտելին դեռ հանդես էր գալիս «Նիցում»:
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Բալոտելին Իտալիայի առաջնության 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ: