Ա Սերիայի 8-րդ տուրում «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունել է «Ֆիորենտինային» և 1-0 հաշվով հաղթանակ է տարել։
Առաջին կեսի վերջնամասում «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Քրիստիան Կուամեն ուղիղ կարմիր քարտ է ստացել, բայց VAR համակարգով դրվագի կրկնապատկերը դիտելուց հետո գլխավոր մրցավարը չեղարկել է իր որոշումը։
Երկրորդ կեսում, չնայած հյուրերն ավելի մեծ առավելություն ունեին թե՛ գնդակին տիրելու, թե՛ դարպասին արված հարվածների քանակով, այդուհանդերձ հաշվի մեջ առաջ են անցել տանտերերը․ 59-րդ րոպեին Ադեմոլա Լուկմանն է աչքի ընկել խփած գնդակով, ինչն էլ վերջնարդյունքում հաղթանակ է պարգևել իր թիմին։