ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն բացատրել է, թե ինչու թիմի հարձակվող Կիլիան Մբապեն «Նիցցայի» հետ խաղի մեկնարկային կազմում չէր։ Լիգա 1-ի 9-րդ տուրում ֆրանսիացին փոխարինման է մտել 59-րդ րոպեին, իսկ 83-րդ րոպեին դարձել հաղթական գոլի հեղինակ (2:1)։
«Կիլիանը ազդրին հարված էր ստացել Ազգերի լիգայի Ֆրանսիա-Դանիա հանդիպման ժամանակ։ Նա վերադարձել էր չորեքշաբթի՝ հանգստից 48 ժամ անց։ Շաբաթ նրա մոտ դեռ հեմատոմա կար։ Չնայած թեթև վնասվածքին, Կիլիանը հասանելի էր թիմի համար»,- Գալտյեի խոսքն է մեջբերել L’Equipe-ը։