«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել ՊՍԺ։ Այս մասին հայտնում է football-italia.net-ը:
Ֆուտբոլիստով հետաքրքրված է անձամվ փարիզյան թիմի մարզիչ Քրիստոֆ Գալտիեն։
Սերբը թուրինյան ակումբ է տեղափոխվել «Ֆիորենտինայից» այս տարվա հունվարին 81,6 միլիոն եվրոյի դիմաց։
«Ծեր սինյորայի» կազմում ֆուտբոլիստը անցկացրել է 29 հանդիպում, դարձել 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ շ
Վլահովիչի պայմանագիրը Յուվեի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։